 
                        «Ձմռանը մենք միայն կվաճառենք, իսկ ամռանը կհարձակվենք շուկայի վրա». Ժոզե Մոուրինիո
 
                                    Պորտուգալացին ամռանը կպայթեցնի տրանսֆերային պատուհանը:
Ժոզե Մոուրինիոն կիսվել է տարվա տրանսֆերային ստրատեգիայով:
«Կարծում եմ՝ այս ձմեռ մենք ոչ մեկին չենք գնի, այլ միայն կվաճառենք: Մենք ֆունտեր կկուտակենք, որպեսզի ամռանը հարձակվենք տրանսֆերային շուկայի վրա, ինչպես արեցինք նախորդ անգամ: Մենք վերցրեցինք բարձրագույն մակարդակի 4 ֆուտբոլիստ՝ գիտենալով, որ նրանք կօգնեն մեզ»,- հայտարարել է Ժոզեն A Bola-ին:
«Մանչեսթեր Յունայթեդը» Մոուրինիոյի հետ գրավում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղը՝ հետ մնալով առաջատար «Չելսիից» 10 միավորով:
2016թ. ամռանը մանկունյանցիների կազմը լրացրեցին Պոլ Պոգբան, Հենրիխ Մխիթարյանը, Էրիկ Բային և Զլատան Իբրահիմովիչը:
Ավելի վաղ պորտուգալացի մարզիչը խոստացել էր չվաճառել ֆուտբոլիստներին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        