Բաժիններ՝

Որքան այցելություն ունեն ՀՀ պետական կառույցների կայքերը

ՀՀ բոլոր պետական կառույցները պաշտոնական կայքեր ունեն, սակայն դրանք տարբերվում են իրենց ակտիվությամբ՝ այցելությունների քանակով։ Similarweb ռեսուրսի օգնությամբ մենք պարզել ենք՝ պետական որ կառույցների կայքերն են ավելի պահանջված ինտերնետ օգտագործողների կողմից։

Տվյալները վերաբերում են 2016 թվականի դեկտեմբեր ամսվան։

Սկսենք ամենակարևորներից։ ՀՀ Նախագահի պաշտոնական կայքը դեկտեմբերին ունեցել է 36 հազար այցելություն։ Այցելությունների թվով president.am-ը զիջում է թե՛ Կառավարության կայքին, թե՛ Ազգային ժողովի։ Դատական իշխանության կայքը՝ court.am-ը, այս չորսի մեջ ամենից քիչ այցելություններն ունի՝ 10600։

Ինչ վերաբերում է նախարարություններին, կառավարությանն առընթեր մարմիններին և հետաքրքրություն ներկայացնող մյուս կառույցներին, ամենաշատ այցելություններ դեկտեմբերին գրանցել է ՀՀ ոստիկանության կայքը՝ 225.6 հազար։

Երկրորդ տեղում ՊԵԿ հարկային ծառայության կայքն է՝ taxservice.am-ը, որը դեկտեմբերին ունեցել է 215.7 հազար այցելություն։ Սակայն եթե նկատի ունենանք, որ ՊԵԿ մյուս ծառայության՝ մաքսայինի կայքն էլ իր հերթին ունեցել է 18.6 հազար այցելություն, ապա կստացվի, որ ինտերնետում ամենապահանջված պետական կառույցը ՊԵԿ-ն է։

Առաջին հնգյակում են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը (108.5 հազար այցելություն), Կենտրոնական բանկի կայքը (73.1 հազար այցելություն) և ֆինանսների նախարարության կայքը (47.7 հազար այցելություն)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս