«Երբեք չեմ գլխավորի «Բարսելոնան». Մաուրիսիո Պոչետինո
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հայտարարել է, որ ոչ մի պարագայում չի նստի «Բարսելոնայի» գլխավոր մարզչի աթոռին: Արգենտինացին նշել է, որ գլխավոր պատճառն իր հավատարմությունն է «Էսպանյոլի» նկատմամբ, ում նվիրել է ֆուտբոլիստի կարիերայից 8 տարի և մարզչական կարիերայից 3 տարի:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» Պոչետինոյին դիտարկում էր՝ որպես Լուիս Էնրիկեին փոխարինող: Պոչետինոն «Էսպանյոլի» կազմում հանդես է եկել 1994-2000 և 2004-2006 թվականներին: 2009-2012թթ. արգենտինացին մարզել է կատալոնական ակումբը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը