Բաժիններ՝

Սինգապուրի բնակչուհին ութ տարի է՝ ապրում է օդանավակայանում

Սինգապուրի բնակչուհիներից մեկը ութ տարի շարունակ ապրել է տեղի միջազգային օդանավակայանում: Այս մասին հայտնել է Strait Times հրատարակությունը:

Ի տարբերություն սպասասրահի հարեւանների, որոնք այստեղ հայտնվել էին բնակարանի կամ փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով, նա երեքսենյականոց բնակարան ունի քաղաքի հարեւան շրջանում:

2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո նա փողի պակաս է ունեցել եւ որոշել է դժվարին օրերն անցկացնել օդանավակայանում, բայց արդյունքում այնտեղ երկար տարիներ է մնացել: Կինն իր բնակարանը վարձով է տվել:

Նա վարժվել է օդանավակայանի հարմարություններին: Սպասասրահներում մշտապես աշխատում են օդափոխիչները, գործում են ֆուդ-կորտ եւ սուպերմարկետներ, կարելի է օգտվել ցնցուղից եւ անվճար Wi-Fi-ից: Նա պլանավորում է վաճառել բնակարանը, բայց առայժմ չի պատրաստվում հեռանալ օդանավակայանից:

Բացի նրանից, Սինգապուրի օդանավակայանում մշտապես ապրում Է շուրջ տասը մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս