Ռուսաստանում հերքել են ԶԼՄ-ների տեղեկությունները «Տու-154»-ի կործանման մասին
Ռուսական ԶԼՄ-ների տվյալներն այն մասին, թե իբրև պարզվել են Սոչիում «Տու-154» ինքնաթիռի կործանման պատճառները, ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել է։ Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն։
Հրապարակումներում աղետի պատճառը նշվել էին գերծանրաբեռնվածությունն ու երկրորդ օդաչուի սխալը, որը շփոթել է շասսիի ղեկավարման լծակը փականների հետ։
«Lifenews-ի բոլոր հրապարակումները իբր «Տու-154» ինքնաթիռի աղետի պատճառների մասին, բացարձակ անհեթեթություն են և հորինվածք։ Ավիաաղետի հետաքննության հանձնաժողովը շարունակում է աշխատանքը։
Անթույլատրելի ու անբարոյական ենք համարում փորձել, ինչպես Lifenews-ը, մերկապարանոց մեղադրել ինչ-որ մեկի կամ հորինել ինչ-որ «եզրակացություններ» մինչ հետաքննության ավարտը»,- հայտարարել է ՌԴ Պն պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։