Վահրամ Բաղդասարյանը` ՀՀԿ ցուցակում Կարեն Կարապետյանի անունը չներառելու լուրերի մասին
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է մամուլի հրապարակմանը, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Կարեն Կարապետյանը չեն լինի Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ նման քննարկում կուսակցությունում չի եղել: «Ես նման տեղե կություն չունեմ, մենք այդ մասին որևէ քննարկում չենք ունեցել: Դա ընդամենը լրատվական հետաքրքրության դրսևորում է»,- ասել է Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ են տարածվել, թե ՀՀԿ-ում ոչ մի կերպ չեն կարողանում լուծել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի` Հայաստանում վերջին 5 տարում մշտական բնակության վերաբերյալ տեղեկանքի հարցը, որն անհրաժեշտ է ՀՀԿ ցուցակում ընդգրկվելու և պատգամավորության թեկնածու առաջադրվելու համար: Նշվում է, որ կա նախնական պայմանավորվածություն, որ վարչապետը և ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը կուսակցության նախընտրական ցուցակում չեն լինի: