Մահացել է Աթենքում ՌԴ հյուպատոսը
Աթենքում 55 տարեկանում մահացել է ռուս հյուպատոս Անդրեյ Մալանինը, հայտնում է Рroto thema-ն։
ՌԴ դեսպանությունն արդեն հաստատել է դիվանագետի մահվան փաստը։
Պարբերականի տեղեկություններով՝ հյուպատոսին մահացած են հայտնաբերել Աթենքի կենտրոնի իր բնակարանում։
Դիվանագետը չէր ներկայացել աշխատանքի և չէր պատասխանում հեռախոսազանգերին։
Գործընկերները նրա տուն էին գնացել և ոստիկանության հետ միասին բացել ներսից փակ դուռը։
Ոստիկանությունում հայտարարել են, որ հյուպատոսի մահը վրա է հասել բնական պատճառներով։
Կատարվում է հետաքննություն։