Շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է
Հունվարի 10-ին 07.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 14/1 շենքի բակում շտապօգնության ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թիվ 12 բրիգադի «Ֆորդ» մակնիշի 01 4U L64 պ/հ (վարորդ Ռ.Ա.) շտապօգնության ավտոմեքենան: