Ասադը հաստատել է Աստանայում Սիրիայի հարցով բանակցություններին մասնակցելու պատրաստակամության մասին
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով Աստանայում կայանալիք հանդիպմանը մասնակցելու պատրաստակամության մասին, հայտնում է սիրիական SANA գործակալությունը։
«Իհարկե, մենք պատրաստ ենք և մենք հայտարարել ենք, որ մեր պատվիրակությունը պատրաստ է մասնակցել այդ համաժողովին, երբ հաստատված կլինի դրա անցկացման ժամանակը։ Մենք պատրաստ ենք բանակցություններ վարել բոլոր հարցերի վերաբերյալ»,- նշել է Ասադը։
Նրա խոսքով՝ բանակցությունների անցկացման համար «չկա ոչ մի սահմանափակում»։