Բաժիններ՝

Վիգեն Սարգսյանը հստակ է համարում Չինարիում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Բորդյուժայի հայտարարությունը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գնահատականը Չինարի գյուղի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ շատ հստակ էր: Այս մասին հունվարի 8-­ին հանրապետական հավաքակայան այցի ժամանակ նշեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Չինարիում միջադեպի հետ կապված գլխավոր քարտուղարի հայտարարությունը շատ հստակ էր, իսկ գլխավոր քարտուղարը ՀԱՊԿ­ի կարևորագույն ինստիտուտներից մեկն է և նիստերի միջև ընկած հատվածում արտահայտում է ամբողջ կազմակերպության կարծիքը»,­ընդգծեց Սարգսյանը:

Դեկտեմբերի 29­-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ­արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են
ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան արձագանքել է Հայաստանի Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողությանը:

«ՀԱՊԿ քարտուղարությունը խիստ մտահոգությամբ է ընդունել տեղեկությունը Հայաստանի Հանրապետության Չինարի գյուղի մոտակայքում տեղի ունեցած զինված միջադեպի առնչությամբ: ՀԱՊԿ անդամ պետության տարածքում այս գործողությունները դիտարկում ենք որպես սադրանք, մասնավորապես այս տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բավականին ծանր միջադեպի ֆոնին, որի ժամանակ կիրառվեց ծանր զրահատեխնիկա: Թվում էր, որ երկու կողմերի, ինչպես նաև մի շարք պետությունների գործադրած ջանքերի շնորհիվ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն ի վերջո ավելի կակտիվանա: Սակայն վերջին շրջանում տարածաշրջանից ստացվող տեղեկությունները հրադադարի խախտումների վերաբերյալ, առավել ևս դեկտեմբերի 29­ի միջադեպը, որը հանգեցրել է զինծառայողների մահվան, լուրջ անհանգստություն է առաջացնում»,­ հայտարարել է Բորդյուժան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս