Բաժիններ՝

Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում հայերենով է շնորհավորել Սուրբ Ծնունդը

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում հայերենով է շնորհավորել Սուրբ Ծնունդը։

Իր ելույթի ընթացքում նա ասել է. «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցավ, ձեզի մեզի մեծ աւետիս»։

Նշենք, որ օրեր առաջ էլ նա գրավոր հարցադրում էր ուղղել Ազգային կրթության նախարար Իսմեթ Յըլմազին եւ պարզաբանում էր պահանջել, թե ինչո՞ւ է դպրոցներում արգելվել տոնել Ամանորը։ «Կրթության նախարարությունն ինչպես է տարբերակում Նոր Տարին ու Սուրբ Ծնունդն իրարից։ Ինչն է պատճառը, որ նույնիսկ ազգային փոքրամասնությունների դպրոցներում նույնպես արգելվել է տոնել Ամանորը»,–հարցադրման մեջ գրել էր Կարո Փայլանը։

artsakhpress.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս