Բաժիններ՝

Եղիսաբեթ 2-րդի թիկնապահներից մեկը քիչ է մնացել՝ գնդակահարի թագուհուն. ԶԼՄ-ներ

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդին, քիչ է մնացել, որ գնդակահարի սեփական անվտանգության աշխատակիցը, երբ գիշերը զբոսնել է Բուքինգհեմյան պալատում՝ տառապելով անքնությունից, գրում է Independent-ը։

Դեպքի մասին պատմել է նախկին գվարդիականներից մեկը։ Մի անգամ գիշերը նա հսկել է պալատի ներքին տարածքը, երբ մթության մեջ ֆիգուր է նկատել։ Նա բղավել է. «Ո՞վ է»։ Պարզվել է, որ նա եղել է Մեծ Բրիտանիայի թագուհին։

«Գրո՛ղը տանի, Ձերդ մեծություն, քիչ էր մնում՝ գնդակահարեի Ձեզ»,- թերթը մեջբերել է գվարդիականի խոսքերը։ «Ամեն ինչ կարգին է: Հաջորդ անգամ ես նախապես կզանգահարեմ, որ ինձ չգնդակահարեք»,-ասել է թագուհին։ Չի հաղորդվում, թե դեպքը երբ է տեղի ունեցել։ Թերթի տվյալով՝ թագուհին կրել է վերարկու։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս