Բաժիններ՝

Հունաստանում կալանավորվել է հետախուզվող կին ահաբեկիչներից Փոլա Ռուպան

Հունաստանում կալանավորել են ամենահետախուզվող ահաբեկիչներից մեկին՝ 48-ամյա Փոլա Ռուպային, հայտնում է Աթենքի նորությունների գործակալությունը։

Նշվում է, որ 48-ամյա Ռուպան դիմադրություն չի ցուցաբերել ոստիկանությանը, սակայն խնդրել է պաշտպանել երեխային, որը եղել է հետը ձերբակալության պահին։ Կալանավորվել է նաև նրանց թաքցնող կինը։

Փոլա Ռուպան հույն ահաբեկիչ Նիկոս Մազիոտիսի կինն է, որը կալանավորվել էր 2014թ.։ Ռուպան դատապարտվել էր Աթենքում 2007թ. ԱՄՆ դեսպանության շենքի ուղղությամբ կրակ բացելու մեղադրանքով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս