Բաժիններ՝

Դեկտեմբերի 31-ին հրազենային վնասվածք ստացած զինծառայողի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ղարաբաղաադրբեջանական շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ հրադադարի ռեժիմը խախտելու հետևանքով ծանր հրազենային վնասվածք է ստացել Արցախի պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանը, որին Ստեփանակերտի հոսպիտալից ուղղաթիռով տեղափոխել էին Երևան:

Հիշեցնենք, որ զինծառայողը հիմա գտնվում է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, և նա կոմայի մեջ է։ 168.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ Գ. Վարդանյանի առողջական վիճակում ոչ մի տեղաշարժ չկա, նա գտնվում է «ծայրահեղ ծանր» վիճակում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս