Ավստրիան ստանձնել է ԵԱՀԿ նախագահությունը. Կուրցը մեկնել է Դոնբաս
Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Սեբաստիան Կուրցը հավաստիացրել է, որ Ուկրաինայի հակամարտությունը առաջնահերթությունների թվում է Վիեննայի համար։
Հիշեցնենք, որ Ավստրիան 2017թ. հունվարի 1-ից նախագահում է ԵԱՀԿ-ում, և Կուրցը դարձել է կազմակերպության ղեկավարը։ «Ուկրաինայի արևելքում 2 օր անցկացնելուց հետո վերադարձա Վիեննա։ Ուկրաինայի հակամարտությունը առաջնային է լինելու Ավստրիայի համար ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում»,- գրել է նա Twitter-ում։
Կուրցը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ առաքելությանը և Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավել Կլիմկինին, որը Դոնեցկի մարզում իր այցի ժամանակ ցույց է տվել տեղում տիրող իրավիճակը։