Դեկտեմբերի 31-ից հունվարի 5-ը 37 պատահար է արձանագրվել. 1 մարդ զոհվել է, 77-ը ստացել են վնասվածքներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2016 թ. դեկտեմբերի 31-ից 2017 թ. հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 42 դեպքից բացահայտվել է 37-ը, խարդախության 9 դեպքից՝ 8-ը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Բացահայտվել է գողության 15, ապօրինի թմրաշրջանառության՝ 4, ավտոմեքենա փախցնելու և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 8 և մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպք։
Նշված ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 37 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 77-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: