«Ռուսաստանի կիբերհարձակումներն ԱՄՆ-ում պատերազմի ակտ են». Մակքեյն
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից սենատոր Ջոն Մակքեյնը հայտարարել է, որ ՌԴ-ի կողմից հնարավոր կիբերհարձակումները ԱՄՆ քաղաքական կազմակերպությունների վրա, որոնք ազդել են նախագահական ընտրությունների վրա, եղել են «պատերազմի ակտ», հայտնում է DW-ն։
«Եթե դուք փորձում եք քանդում եք ժողովրդավարության հիմքը, դուք խարխլում եք ազգը»,- հայտարարել է Մակքեյնը։ Նա նաև նշել է, որ նկատի չունի «միջուկային հարձակման» նման հարձակումը։ «Ես խոսում եմ այն մասին, որ ազգի հիմնարար կառույցի վրա հարձակումը պատերազմի ակտ է»,- ընդգծել է քաղաքական գործիչը։