Բաժիններ՝

«ՌԴ կիբերհարձակումների» հարցով գաղտնի զեկույցը կհրապարակվի

Ռուսաստանի կողմից ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու վերաբերյալ գաղտնի զեկույցի նախապատրաստումը այսօր կավարտվի և կներկայացվի ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամային, հայտնում է ABC News-ն՝ վկայակոչելով բարձրաստիճան աղբյուրներին։

Հաջորդ օրը կիբերհարձակումների գործով զեկույցը կներկայացվի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին։ Այդ հարցով ճեպազրույց կհրավիրեն հետախուզական հաստատությունների, այդ թվում՝ ԱՄՆ Ազգային հետախուզության, Ազգային անվտանգության գործակալության, Հետաքննությունների դաշնային բյուրոյի, ԿՀՎ-ի ղեկավարները։

Աղբյուրները, որոնք ծանոթ են զեկույցի բովանդակությանը, նշում են, որ դրա հրապարակային տարբերակը կհրապարակվի հաջորդ երկուշաբթի օրվանից ոչ շուտ։ Նույն օրը զեկույցը կներկայացվի Կոնգրեսին։ Պարբերականի տեղեկություններով՝ հրապարակման ենթակա տարբերակը ավելի քիչ մերկացնող կլինի։

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ հատուկ ծառայությունների՝ կիբերհարձակումների մասին տեղեկությունը կօգնի իրեն գնահատել Օբամայի վարչակազմի պատժամիջոցների ադեկվատությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս