Բաժիններ՝

Բեռլինում սուրբծննդյան տոնավաճառի վրա հարձակման գործով կասկածյալ է ձերբակալվել

Բեռլինի ոստիկանությունը ձերբակալել է թունիսցի 26-ամյա մի բնակչի, որը կասկածվում է դեկտեմբերի 19-ին սուրբծննդյան տոնավաճառի վրա հարձակմանն առնչություն ունենալու մեջ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Գերմանիայի դատախազության ներկայացուցչի խոսքով՝ ձերբակալվածը ծանոթ է եղել հարձակման անմիջական կատարող և հիմնական կասկածյալ Անիս Ամրիի հետ և նախօրեին միասին ընթրել էին Բեռլինի ռեստորաններից մեկում։

Հաղորդվում է, որ ձերբակալվածի տանը խուզարկություն է իրականացվել։ Նրա անունը գերմանական իշխանությունները չեն հրապարակում։ Հիշեցնենք, որ սուրբծննդյան տոնավաճառի հարձակման հետևանքով 12 մարդ սպանվել էր, ևս 49-ը՝ վիրավորվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031