Վրաերթ Խաղաղ Դոնի փողոցում. 38-ամյա կինը տեղափոխվել է հիվանդանոց
Հունվարի 3-ին, ժամը 19.40-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 15 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Կատարվում է քննություն: