Բաժիններ՝

ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենն այցելել է մարտական դիրքեր

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը այցելեց Վայք քաղաքում տեղակայված ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկը: Մուշեղ Ղազարյանը շնորհավորեց զինծառայողներին Ամանորյա տոների առթիվ՝ զորամասին նվիրեց հեռուստացույց և ամանորյա նվերներով փաթեթներ` մաղթելով առողջություն և բարի ծառայություն:

Փրկարար ծառայության տնօրենն այցելեց նաև Վայոց Ձորի մարզի Խնձորուտ համայնքի մոտակայքում գտնվող մարտական դիրքեր, անձամբ բարձրացավ մշտադիտարկվող հենակետերը և զրուցեց մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ, շնորհավորեց նրանց գալիք Ամանորի կապակցությամբ՝ հանձնելով ամանորյա նվերներով փաթեթներ: Մուշեղ Ղազարյանը շրջեց մարտական հենակետերի տարածքում, ծանոթացավ նրանց տեխնիկական և ինժեներական հագեցվածությանն ու զինծառայողների կենցաղային պայմաններին:

6758

6757

6756

6755

«Ինչպես միշտ հայ զինվորի մարտական ոգին բարձր է ու անկոտրում, և մեր հասարակությունը միշտ պետք է արժանին մատուցի մեր հայրենիքի պաշտպանին և պահի իր ուշադրության կենտրոնում»,- նշեց Փրկարար ծառայության տնօրեն Մուշեղ Ղազարյանը ու հավելեց, որ ՀՀ և ԼՂՀ սահմանները պաշտպանող զինվորներն ու սպաները հակառակորդի նախահարձակ գործողություններին միշտ տվել են համարժեք պատասխան` քանիցս ապացուցելով Հայկական բանակի մարտունակությունն ու բարձր պատրաստվածությունը, հայրենիքի նկատմամբ ունեցած սերն ու նվիրվածությունը։

Մարտական հերթափոխում կանգնած զինվորներն ու սպաները վստահեցրել են, որ ցանկացած պահի պատրաստ են դիմագրավելու եւ հակահարված հասցնելու հակառակորդին։

6754

6753

Այցի շրջանակներում Փրկարար ծառայության տնօրենը եղավ նաև Սիսիան- Գորիս ճանապարհի 17-րդ կիլոմետրին բացված ժամանակավոր փրկարարական հենակետում, որը նախատեսված է ձյան մեջ արգելափակված քաղաքացիներին հրատապ օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև տաք սնունդ և առաջին բուժօգնություն տրամադրելու համար: Մուշեղ Ղազարյանը շրջեց փրկարարական հենակետի տարածքում, անձամբ ստուգեց քաղաքացիներին որակյալ օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ պարագաների առկայությունը, ծանոթացավ հենակետի տեխնիկական հագեցվածությանը և անձնակազմին տվեց համապատասխան ցուցումներ:

6751

6750

6749

Հաջորդ կանգառը Սյունիքի մարզի Գորայք համայնքում էր, որտեղ փրկարար ծառայության տնօրենը ծանոթացավ հրշեջ-փրկարարական նոր հենակետի շինարարական աշխատանքների ընթացքին, տվեց համապատասխան հանձնարարականներ: Հրշեջ-փրկարարական հենակետի կառուցապատման հիմնական աշխատանքները արդեն ավարտված են, և մոտ ապագայում այն կհանձնվի շահագործման:

6748

6747

6746

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս