Բաժիններ՝

«Թող մեր հավատը սեփական ուժերի և ապագայի նկատմամբ մշտապես զարգացում ապրի»

Երջանիկ, բարեկեցիկ և ապահով լինելու իրավունքը բոլորս ունենք, բայց միաժամանակ յուրաքանչյուրս անելիք ու պարտք էլ ունենք: Մեր Հայաստան Հայրենիքի հավիտենության գործում: Թող մեր հավատը սեփական ուժերի և ապագայի նկատմամբ մշտապես զարգացում ապրի, Աստծո կողմից ապավինվի, համաշխարհային զարգացումներից երբեք ետ չմնալով: Առկա սահմանադրական բարեփոխումները և ցանկացած բարեփոխում թող աջակցի ժողովրդավարության էլ ավելի կայացմանը մեր Հայրենիքի, մեր ժողովրդի ինքնությանն ու հարատևությանը, մեր քաղաքացիների բարեկեցությանը, մեր հաստատուն տեղին ու դերին ողջ աշխարհում:

Համընդհանուր արդարության, հավասարության, ճշմարտության գործում: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի հավասար է պետության և Աստծո առջև ունի հավասար հնարավորություններ ուրեմն ընդունենք պատասխանատվությունը մեր պետության հանդեպ և վճռական գնանք դեպի այնպիսի ապագա որ յուրաքանչյուրս վստահ լինի, որ հավերժ կարժանանա Հայաստան պետության ուշադրությանը, հարգանքին ու պաշտպանությանը:

Կայունություն, հզորություն, անվտանգություն, խաղաղություն, բարեկեցություն, միասնություն Հայաստան Աշխարհին:

Առողջություն, երջանկություն, հաջողություն, հարատևություն Հայաստանի ժողովրդին և ամբողջ աշխարհի մարդկությանը:

Շնորհավոր մեր բոլորի Ամանորը:

Ամո Շարոյան
«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ                    

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս