Հայտնաբերվել է «Տու-154»-ի երրորդ՝ ամբողջությամբ վնասված «սև արկղը»
Ջրասուզակները հայտնաբերել են Սև ծովում աղետի ենթարկված «Տու-154» ինքնաթիռի երրորդ բորտային ինքնագրիչի բեկորները։ Այն ավերված է եղել։
«Երրորդ արկղից հայտնաբերվել է ժապավենը, ինչը վկայում է դրա քայքայման մասին»,- հայտարարել են փրկարարները։ Հայտնաբերված մյուս երկու «սև արկղերի» վիճակը բավարար է։ Դրանք գտնվում են Մոսկվայում՝ գաղտնազերծման նպատակով։ Բացի այդ՝ ներկայումս հայտնաբերվել է զոհի 19 մարմին։ Դրանք բոլորն էլ բարձրացվել են ծովի հատակից։