Սաստիկ բքի պատճառով Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է:
Երևան-Երասխ-Գորիս – Մեղրի-Իրանի սահման (Մ2) ավտոճանապարհի Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է:
Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ – տեղ մերկասառույց է:
Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման
աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: