Կարեն Կարապետյանը նոր նշանակում է կատարել. նախկին նախարարը՝ փոխնախարարի պաշտոնում

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Գաբրիել Ղազարյանը նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ։

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Գաբրիել Ղազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ։

Նշենք, որ 2014-2016թթ. Գաբրիել Ղազարյանը զբաղեցրել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը։

Տեսանյութեր

Լրահոս