Հայտնաբերվել է կործանված «Տու-154» ինքնաթիռի երկրորդ «սև արկղը»
Հայտնաբերվել և Սև ծովի հատակից բարձրացվել է ՌԴ ՊՆ «Տու-154» ինքնաթիռի երկրորդ «սև արկղը», հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Մոտ կես ժամ առաջ հայտնաբերվել և ծովի հատակից բարձրացվել է ինքնաթիռի երկրորդ բորտային ինքնագիրը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նախօրեին հայտնաբերված առաջին ռեգիստրատորի տվյալների վերլուծությունը օգնել է նեղացնել ավիաաղետի պատճառների շրջանակը, սակայն դեռևս վաղ է անել եզրակացություն, հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։
Սոչիում արդեն չորրորդ օրն է, ինչ ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ կործանված ինքնաթիռի վայրում։
ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ հայտնաբերվել է ինքնաթիռի 223 բեկոր ու զոհերից 17-ի մարմինները։