«Տու-154»-ի բեկորները փորձաքննության նպատակով կտեղափոխվեն Տագանռոգի գործարան
Տագանռոգի ավիացիոն գործարանի աշխատակիցները մտադիր են կատարել Սև ծովում կործանված «Տու-154» ինքնաթիռի մասերի փորձաքննությունը և պարզել աղետի պատճառը, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով գործարանի աշխատակցի հայտարարությանը։
««Տու-154» ինքնաթիռի բեկորները փորձաքննության նպատակով կտեղափոխվեն Տագանռոգի գործարան, դեռևս դրանք հավաքվում են»,- ասել է նա։
Ներկայումս ինքնաթիռի մասերը տեղափոխվում են Սոչիի օդանավակայանի հին անգար, որտեղ կատարվում է հատուկ մշակում։