Կուբայում արգելել են Ֆիդել Կաստրոյի անձի պաշտամունքը
Կուբայի խորհրդարանն արգելել է օգտագործել վերջերս մահացած Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի անունը փողոցների կամ այլ օբյեկտների անվանակոչման, ինչպես նաև մրցանակների կամ տիտղոսներին անուն շնորհելու նպատակով, հայտնում է BBC-ն։
Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն նշել է, որ իր եղբայրը դեմ էր հանդես գալիս անձի պաշտամունքին և այդ օրենքը համապատասխանում է նրա կամքին։
Ֆիդել Կաստրոն մահացել է նոյեմբերի 26-ին 91 տարեկան հասակում։
Կաստրոն ղեկավարել է Կուբան գրեթե 50 տարի, 2008թ. նա լիազորությունները հանձնեց իր եղբորը՝ Ռաուլին։