10 սենյակային բույսեր, որոնց հետ շնչելն ավելի հեշտ է
1980-ականների վերջերին NASA-ն և ԱՄՆ լանդշաֆտային կապալառուների ասոցիացիան ուսումնասիրել են տիեզերական օբյեկտներում օդի մաքրման տարբեր մեթոդներ: Նրանք հայտնաբերել են, որ որոշ սենյակային բույսեր կարողանում են մաքրել օդը, և այդպիսի բույսերով սենյակներում օդն ավելի մաքուր է և շնչելը՝ ավելի ազատ:
1. Խոհանոց։ Լեռնավարդը ոչ միայն աչք է շոյում իր ծաղիկներով, այլ նաև բոլորից լավ կլանում է ֆորմալդեհիդը և բենզոլը, որոնք պարունակվում են մաքրող միջոցներում և ДСП-ից պատրաստված կահույքներում:
2. Մանկական սենյակ։ Գերբերան կլանում է բենզոլը:
3. Հյուրասենյակ։ Բենջամինի թզենին չեզոքացնում է ֆորմալդեհիդի, տոլուոլի, քսիլոլի և ամիակի գոլորշիները: Լավ խոնավեցնում է օդը:
4. Ննջասենյակ։ Մարդիկ ալոէ վերա օգտագործում են արդեն 6 հազար տարի: Եգիպտոսում այն հայտնի էր՝ որպես «անմահության ծաղիկ»: Ալոէ վերան մաքրում է օդը ֆորմալդեհիդից և բենզոլից, գիշերը թթվածին է արտադրում և կլանում է ածխաթթու գազերը:
5. Աշխատասենյակ։ Կակտուսը մյուս բույսերից ավելի լավ կլանում է համակարգչի էլեկտրամագնիսական ճառագայթները:
6. Հանդերձասենյակ։ Քլորոֆիտումն ակտիվորեն պայքարում է մաշկի, ներկած մակերևույթների, պաստառների, տպագրական արտադրանքի գոլորշիների դեմ:
7. Նախասրահ։ Պատենենին ստվերասեր բույս է: Շատ լավ մաքրում է օդը:
8. Միջանցք։ Շուշան Միրան գլխավորում է NASA-ի վարկանիշը՝ 3 ամենատարածված թունավոր նյութերից օդը մաքրելու ընդունակությամբ. ֆորմալդեհիդից, բենզոլից և տրիքլոր էթիլենից: Այն արդյունավետ պայքարում է նաև տոլուոլի և քսիլոլի դեմ:
9. Արհեստանոց։ Ոսկե պոտոսն արդյունավետ մաքրում է օդը:
10. Պատկառելի տարիքի տների համար։ Խորդենին ախտահանում է օդը, մաքրում է մանրէներից, օգնում է պայքարել ցեցի դեմ: Եթերային նյութերը սենյակը ոչ միայն լցնում են հաճելի բույրով, այլ նաև բարերար ազդեցություն են ունենում քնի վրա և հանգստացնում են նյարդային համակարգը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը