«Ես պետք է լինեի իմ մարզաձևի մեջ Երևանի չեմպիոն, և քառորդներս գերազանց լինեին». ինչպե՞ս է Վարդան Արամյանը ստացել իր ամանորյա նվերը

«Մեր ազգաբնակչության համար խաղաղություն լինի։ Ես միշտ երազում եմ, որ մեր Հայաստանը բոլորի աչքերում դիտվի՝ որպես հզորագույն երկրներից մեկը»,- Ձմեռ պապին ուղղված իր խնդրանքով կիսվեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

Ըստ նրա՝ իր ամենասպասված նվերը մանկության տարիներին եղել է հոր նվիրած հեծանիվը. «Երկու տարի ինձ համար չէր գնում հեծանիվ, ես էլ մտածում էի՝ ինչո՞ւ է իմ հայրն այսքան ժլատ, որ չի ցանկանում ինձ համար հեծանիվ գնել։ Բայց 2 հարց է եղել՝ ես պետք է լինեի իմ մարզաձևի մեջ Երևանի չեմպիոն, և քառորդներս գերազանց լինեին։ Երկուսն էլ ես կատարեցի և ստացա հեծանիվը։ Դա եղել է «Շկոլնիկ» հեծանիվ»։

Տեսանյութեր

Լրահոս