Սոչիի երկնքում փայլատակած բռնկումը կապված չէ «Տու-154»-ի կործանման հետ. ԶԼՄ-ներ
Ադլերի լողափի վեբ-տեսախցիկների նկարահանած լույսի բռնկումը Սև ծովի երկնքում առնչություն չունի ՌԴ ՊՆ «Տու-154» ինքնաթիռի կործանման հետ, գրում է Interfax-ը՝ վկայակոչելով վթարի հետևանքների չեզոքացման օպերատիվ շտաբին։
«Ուշադիր ուսումնասիրվել են տեսախցիկների տեսագրությունները, որոնք վառ բռնկում էին ֆիքսել Սև ծովի երկնքում նախօրեին։ Պարզվել է, որ տեսագրությունն արվել է այն բանից հետո, երբ ինքաթիռը անհետացել էր ռադարներից և դրա հետ առնչություն չունի»,- ասել է աղբյուրը։
Նա վաղաժամ է անվանել ենթադրություններն այն մասին, թե ինքնաթիռում կարող էր անկանխատեսելի իրավիճակ ստեղծվել, ընդհուպ մինչև պայթյունը։
«Ներկա պահին բավականաչափ տեղեկություն չկա այն մասին, որպեսզի արվի միանշանակ եզրակացություն։ Անհրաժեշտ է ծովի հատակից վեր բարձրացնել շարժիչները ու ուսումնասիրել դրանց վիճակը։ Միայն դրանից հետո ինչ-որ վարկած հնարավոր կլինի քննարկել»,- ասել է նա։