Պուտինն ու Էրդողանը քննարկել են սիրիական հակամարտությունը
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/Putin-Erdoxan-7.jpg)
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայի հարցը, խոսակցությանը մասնակցել է նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Կայացել է Սիրիայում իրավիճակի վերաբերյալ կարծիքների փոխանակություն։ Խոսակցությանը մասնակցել է նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, որն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։