Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան կուժեղացնի Սիրիային հասցվող հարվածները. ԶԼՄ-ներ

Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերը պատրաստվում են ավելացնել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին հասցվող ավիահարվածները, հայտնում է Telegraph-ը։

2016թ. բրիտանական ռազմաօդային ուժերը 60 ավիահարված են հասցրել Սիրիայում և 347-ը՝ Իրաքում

Սակայն, ինչպես գրում է պարբերականը, հղում կատարելով զինված ուժերում բարձրաստիճան աղբյուրին, հաջորդ տարի Մեծ Բրիտանիան իր ուշադրությունը ավելի շատ կկենտրոնացնի Սիրիայի վրա։

Ինչպես գրում է պարբերականը, «Մեծ Բրիտանիան հուսով է, որ Մոսուլը կազատագրվի արդեն գարնանը», ինչը հնարավորություն կտա կենտրոնանալ Սիրիայում հարձակումների վրա։

Աղբյուրի խոսքով՝ բրիտանացիների թիրախը կլինի Ռաքքան՝ խալիֆաթի մայրաքաղաքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս