Louis Vuitton-ը լյուքս դասի տուփեր է ստեղծել Ծննդյան տոների առթիվ
Louis Vuitton ֆրանսիական նորաձեւության տունը փաթեթավորման տուփերի հավաքածու է թողարկել Սուրբծննդյան եւ Ամանորի տոների նախաշեմին: Այդ մասին, դեկտեմբերի 21-ին հայտնել Է Luxurylaunches-ը:
Շարքում, որն ստացել է Fantasy boxes անվանումը, տեղ են գտել մի քանի մոդելներ, յուրաքանչյուրն ստեղծվել է անհատական ոճով: Օրինակ, տուփերից մեկն արտաքինով հիշեցնում Է մագնիտոլա, իսկ մյուսը՝ փոքրիկ արկղերով սեյֆ:
Louis Vuitton ընկերությունը 1854 թվականին հիմնադրվել է Ֆրանսիայում՝ սնդուկներ եւ ճամփորդական պայուսակներ պատրաստող վարպետ Լուի Վյուիտոնի կողմից:
Մասնագիտանում է աքսեսուարների, հագուստի, կոշիկի, ժամացույցների եւ տղամարդկանց ու կանանց համար նախատեսված ոսկերչական զարդերի արտադրության բնագավառում: Ներկայում ընկերությունը LVMH միջազգային հոլդինգի բաղկացուցիչ մասն է: