Բաժիններ՝

Ընտրեք տոնածառը և իմացեք՝ ինչ է ձեզ սպասվում 2017թ.

Տոնածառն Ամանորի անբաժանելի մասն է։ Պարզվում է՝ դրա ընտրությունը կարող է վկայել որոշակի հանգամանքների մասին։ Adme.ru-ն ներկայացրել է թեստ. անհրաժեշտ է ընդամենն ընտրել այն տոնածառը, որ ձեզ դուր է գալիս։

1. Նոր տարում պետք չէ վախենալ փոփոխություններից։ Համարձակ սանրվա՞ծք։ Հրաշալի է։ Փախչե՞լ քաղաքից և 2 շաբաթ ապրել գյուղո՞ւմ. հրաշալի գաղափար է։ Հետևեք ձեր ցանկություններին։

1

2. Շտապեք։ Շտապեք ձեր սիրելի անձանց մոտ, աշխատանքի։ Բաց մի թողեք ոչ մի պահ, ապրեք, վայելեք կյանքը։

2

3. Գտեք ինչ-որ բան, որ իսկապես ձերն է՝ հոբբի, նոր ընկեր, և այլն։ Սիրահարվեք և ամբողջությամբ տրվեք զգացմունքին։

3

4. Ձմեռ պապն արդեն իսկ ուղևորվում է դեպի ձեզ՝ նվերների պարկով և հաջորդ տարվա մեջ հրաշալի հանդիպումներով։ Մի վախեցեք դռներ փակելուց։ Նույնիսկ լավ իրադարձություններին երբեմն հարկավոր է հրաժեշտ տալ՝ նոր կյանք մտնելու համար։

4

5. Ձեր կողքին կա մարդ, ում համար ձեր երջանկությունը նշանակում է ամեն ինչ։ Դա դուք եք։ Ուրախ եղեք, որ ունեք ինքներդ ձեզ և երբեք ձեզ միայնակ մի զգացեք։

5

6. Հաճախ խոսեք սիրելիների հետ։ Իհարկե, քայլերն ավելի կարևոր են, քան խոսքերը, բայց ամուր գրկախառնությունն ու մի քանի «տաք» բառը երբեմն կարող են օգնել ամենադժվար պահերին։

6

7. Թույլ տվեք, որ մյուսները լինեն այնպիսին, ինչպիսին կան։ Եթե դուք սիրում եք ավոկադո, իսկ դիմացինը՝ ոչ, դա չի նշանակում, որ պետք է վիճել։ Դուք տարբեր եք, միասին լավ է, և դա ամենակարևորն է։

7

8. Ձեր շրջապատում բազմաթիվ լավ և բարի մարդիկ կան։ Ժպտացեք մարդկանց, կյանքին, և կտեսնեք, որ աշխարհը ձեզ կպատասխանի ժպիտով։

8

9. Այն ամենը, ինչ կատարվել է անցյալում, մնացել է անցյալում։ Համարձակ նայեք ապագային։

9

10. Հավատացեք հրաշքներին։ Երախտագիտությամբ ընդունեք կյանքի նվերները։

10

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս