111 ուղևորով առևանգված լիբիական ինքնաթիռը վայրէջք է կատարել Մալթայում
Մալթայում վայրէջք է կատարել ներքին չվերթ իրականացնող լիբիական ինքնաթիռը, որտեղ կա ավելի քան 100 ուղևոր։ Տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռն առևանգվել է։
Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկաթը հայտարարել է, որ իրեն հայտնել են լիբիական ավիաընկերության ինքնաթիռի առևանգման մասին, որը վայրէջք է կատարել Մալթայի օդանավակայանում։
«Ինձ տեղեկացրել են լիբիական ինքնաթիռի հնարավոր առևանգման մասին, որը իրականացրել է ներքին չվերթ»,- գրել է Մուսկաթն իր Twitter-ում։
Նա նաև հայտնել է, որ ինքնաթիռում գտնվում է 111 մարդ։
Լիբիական իշխանությունների ներկայացուցիչը տեղի Al-Nabaa հեռուստաալիքին հայտնել էր, որ առևանգված ինքնաթիռն ուղևորվել է Մալթայի կողմը։
Times of Malta-ի տեղեկություններով՝ Afriqiyah Airways-ի А320 ինքնաթիռը վայրէջք է կատարել Մալթայի օդանավակայանում։
Պարբերականը հայտնում է, որ ինքնաթիռը Սեբխիից ուղևորվել է Տրիպոլի, ինքնաթիռում կա 2 առևանգիչ, որոնք սպառնում են պայթեցնել ինքնաթիռը։
Մալթայի օդանավակայանը ևս հայտնել է 2 առևանգիչի ու ինքնաթիռի անօրինական վայրէջքի մասին։
Օդանավակայան են ժամանել արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները, օդանավակայանից բոլոր չվերթերը հետաձգվել են։
https://www.youtube.com/watch?v=D0Px8d9Moz0