Բաքվում բարձրացել է գրունտային ջրերի մակարդակը, տներ են ջրածածկ եղել
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/8d02011ce5ddaf23c7a5d37c81758196.jpg)
Բաքվում գրունտային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով տներ են ջրածածկ եղել, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
Բինա ավանում՝ Bakavtomat գործարանի մոտ, բարձրացել է գրունտային ջրերի մակարդակը, ինչի հետևանքով ջրածածկ են եղել հողատարածքներ ու տասնյակ տների ներքնահարկեր։
Նշվում է, որ գրունտային ջրերի մակարդակի բարձրացման պատճառը հորդառատ անձրևներն են։
Որոշ վայրերում ջուրը բարձրացել է գետնի մակերեսից 25-30 սմ-ով։