«Մենք սա չափազանց կարևորում ենք». Կարեն Կարապետյան

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ ստեղծելու և գործադիր տնօրեն նշանակելու մասին:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց, որ հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվելու Ալեքսանդր Խաչատուրյանը: Հիմնադրամի նպատակներն են` ՀՀ կառավարությանն աջակցության ցուցաբերումը՝ երկարաժամկետ ռազմավարական տեսլականի մշակման հարցում, պետական կառավարման ոլորտում գոյություն ունեցող ռազմավարությունների և հայեցակարգերի հավաքագրումը և ամփոփումը, ՀՀ երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի՝ ներառյալ դրանց նպատակների և ակնկալվող արդյունքների հստակ հավաքակազմի  մշակումը,  և այլն:

Դ.Հարությունյանը նշեց, որ ի պաշտոնե Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ են հանդիսանում ՀՀ վարչապետը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը և ֆինանսների նախարարը, հոգաբարձուների Խորհրդի մյուս անդամներից 2-ը նշանակվում են ՀՀ պետական կառավարման ոլորտի ներկայացուցիչներից՝ ՀՀ վարչապետի  կողմից՝ Գործադիր տնօրենի առաջադրմամբ, 6-ը՝ մասնավոր հատվածից:

«Մենք սա չափազանց կարևորում ենք, դա այն հարթակն է, որտեղ ձևավորվելու են մեր տեսլականները, մեր հորիզոնները, ոնց ենք մենք պատկերացնում նեդրրումների ներգրավման և այլ հարցեր»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս