Բաժիններ՝

Իրկուտսկում կեղծ ալկոհոլը խմելու հետևանքով զոհերի թիվն արդեն 71 է

ՌԴ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իրկուտսկում կեղծ ալկոհոլի՝ «Բոյարիշնիկի» թունավորման հետևանքով զոհերի թիվը կտրուկ ավելացել է՝ հասելով 71-ի։

«Բժշկական հաստատություններում մահացել է 40 մարդ, 31 դիակ տարվել է դատաբժշկական փորձաքննության բյուրո՝ բնակության վայրերից»,- Interfax-ին հայտնել է գերատեսչության մամուլի քարտուղար Տատյանա Լեբեդևան։

Նրա խոսքով՝ թունավորումից ընդհանուր առմամբ տուժել է 117 մարդ։
Նախօրեին Իրկուտսկի քաղաքապետի տեղակալ Միխայիլ Մալիխինը հայտարարել էր, որ մահացածների ընտանիքները միանվագ կերպով կստանան 15 հազար 711 ռուբլի օգնություն հուղարկավորության ծախսերի համար։

Մեթանոլը, որը եղել է «Բոյարիշնիկ» լոգանքի խտանյութի կազմում, շատ թունավոր է անգամ քիչ քանակության պարագայում։

Իրկուտսկի բնակիչներին խորհուրդ է տրվել չգնել ու չօգտագործել Боярышник, ինչպես նաև հեղուկի վաճառքի փաստերի մասին հայտնել ոստիկանությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս