Բաժիններ՝

Հայաստանում նվազել են անձի դեմ ուղղված հանցագործությունները

Հայաստանում 2016 թվականի հունվար-հոկտեմբերին գրանցվել է անձի դեմ ուղղված 4 հազար 107 հանցագործություն: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ցուցանիշը 100- ով պակասել է: 2015 թվականի հունվար-հոկտեմբերին գրանցվել էր հանցագործությունների 4 հազար 207 դեպք:

Այս տարի հունվար-հոկտեմբերին, սակայն, ավելացել են սպանության և դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու հանցագործությունները` համապատասխանաբար 13-ով և 38-ով:

Վեցով նվազել են սպանության փորձի, 2-ով` սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված, իսկ 143-ով` մարդու դեմ ուղղված այլ հանցագործությունների դեպքերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս