Բաժիններ՝

Դեկտեմբերի 25-26-ին գիշերները կտաքանա 13-15, ցերեկները՝ 6-8 աստիճանով. Գագիկ Սուրենյան. shamshyan.com

Այսօր և վաղը առանց տեղումների եղանակը և ցածր ջերմային ֆոնը կպահպանվի: Դեկտեմբերի 24-ից Միջերկրական ծովի շրջաններում ձևավորվում է ցիկլոն, որը տեղաշարժվում է դեպի Հայաստան: Դեկտեմբերի 24-ի ցերեկը առավելապես Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում և Արմավիրում, Երևանում և Վայոց Ձորում կտեղա թույլ ձյուն: Այս մասին shamshyan.com-ին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Դեկտեմբերի 25-ին, կեսօրից հետո և 26-ին հանրապետության ողջ տարածքը կգտնվի այդ ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում բոլոր մարզերում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:

Օդի ջերմաստճանը մինչև դեկտեմբերի 24-ը էապես չի փոխվի, իսկ դեկտեմբերի 25-26-ին և հարավային տաք օդային հոսանքների բուռն ներհոսքը և ամպամածության խիտ շերտը կնպաստեն, որ օդի ջերմաստիճանը գիշերները հանրապետության բոլոր մարզերում կբարձրանա 13-15, ցերեկը 6-8 աստիճանով: Արդյունքում արդեն դեկտեմբերի 26-ին օդի ջերմաստիճանը կլինի կլիմայական նորմայի սահմաններում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս