Բաժիններ՝

Հրապարակվել է Բեռլինի ահաբեկչության կասկածյալի լուսանկարը

Գերմանական Bild պարբերականը հրապարակել է կասկածյալ ահաբեկչի լուսանկարը, որը բեռնատարով մխրճվել էր Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառի ամբոխի մեջ։

Ոստիկանությունը, ըստ պարբերականի տեղեկությունների, որոնում է թունիսցի մի բնակչի, որը հայտնի է Անիս կամ Ահմեդ Ա. Անունով։ Կասկածյալը մոտավորապես 21-23 տարեկան է։ Ենթադրաբար, նա կարող է օգտվել կեղծ փաստաթղթերից։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Բեռլինում բեռնատարը մխրճվել էր ամբոխի մեջ։ Ոստիկանությունը հաստատել է, որ դեպքի հետևանքով սպանվել է 12 մարդ, 48-ը վիրավորվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս