Պուտինը հերոսի կոչում է շնորհել սպանված ռուս դեսպանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայում սպանված ռուս դեսպան Անդրեյ Կառլովին հետմահու Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել, տեղեկանում ենք Կրեմլի կայքից։
«Թուրքիայի Հանրապետությունում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում արիության և տոկունության, ինչպես նաև ՌԴ արտաքին քաղաքական գծի իրականացման հարցում ունեցած մեծ ավանդի համար հետմահու՝ Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում շնորհել Անդրեյ Գենադիի Կառլովին»,- ասվում է Պուտինի հրամանում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում: