Սահարայում 37 տարում առաջին անգամ ձյուն է տեղացել
Աշխարհի ամենամեծ անապատում՝ Սահարայում (Հյուսիսային Աֆրիկա) 37 տարում առաջին անգամ ձյուն է տեղացել։
Ինչպես գրում է Тhе Тelegraph-ը, ձյունը մեկ օր մնալուց հետո անհետացել է։
Լուսանկարիչ Քարիմ Բուչետատան, որին հաջողվել է ֆիքսել այդ երևույթը Ալժիրի Աին-Սեֆրա քաղաքում, պատմում է, որ բոլորը ցնցված են եղել անապատի ձյունից, քանի որ դա բացառիկ երևույթ է։
Սահարայում դիտումներ իրականացնելուց ի վեր ձյուն ընդամենը 2 անգամ է տեղացել։ Առաջին անգամ դա տեղի է ունեցել 1979թ. Աին-Սեֆրե քաղաքում, երբ ձնաբուքը տևել է մոտ կես ժամ։