Բաժիններ՝

Պուտինն ամենամյա մամուլի ասուլիսը հետաձգել է Անդրեյ Կառլովի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Անկարայում սպանված Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի հրաժեշտի արարողությանը, ինչի պատճառով նրա ամենամյա մեծ մամուլի ասուլիսը հետաձգվել է՝ տեղափոխվելով դեկտեմբերի 23-ին:

Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Կապված այն բանի հետ, որ այսօր տեղի կունենան սպանված դեսպանի հրաժեշտի ու հուղարկավորության արարողությունները, նախագահը որոշում է կայացրել այսօր չհրավիրել ամենամյա մեծ մամուլի ասուլիսը»,- ասել է Պեսկովը։
«Մեծ մամուլի ասուլիսը կանցկացվի դեկտեմբերի 23-ին՝ կեսօրին»,- հավելել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս