Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթին
![](https://168.am/wp-content/uploads/2016/03/Galust-Sahakyan.jpg)
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթին:
«Խորապես ցնցված եմ Բեռլինում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից: Դատապարտելի եւ անթույլատրելի է մարդկային կյանքի դեմ ուղղված ցանկացած ոճրագործություն: Քաղաքակիրթ հանրությունը պետք է համատեղ ջանքերով պայքարի նման երեւույթների դեմ՝ թույլ չտալով, որ անհանդուրժողականությունն ու ծայրահեղականությունը տարածում գտնեն: ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին եւ շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին: Ձերդ գերազանցություն, ընդունեք խնդրեմ խորին հարգանացս հավաստիքը»,- ասված է ԱԺ նախագահի ուղերձում: