Բաժիններ՝

Գյումրիում քաղաքացի է ցրտահարվել՝ ձյան մեջ քնելու հետևանքով. armtimes.com

Armtimes.com-ին հայտնի է դարձել, որ Շիրակի մարզում ցրտահարության դեպք է արձանագրվել:

Շիրակի մարզի Գուսաննա գյուղի բնակիչ Վաղինակ Սարգսյանը դեկտեմբերի 20-ին, ժամը 17:00-ից մինչեւ ուշ գիշեր մնացել է ձների մեջ ընկած: Նրան պատահական հարեւաններն են նկատել: Գիշերը՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 01:30-ին, Վաղինակ Սարգսյանը շտապբուժօգնության մեքենայով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:

Գյումրու բժշկական կենտրոնից Armtimes.com-ին տեղեկացրեցին, որ իրենց մոտ է հոսպիտալացվել 1968 թվականին ծնված քաղաքացի: Նրա մոտ ախտորոշվել է վերին եւ ստորին վերջույթների 2-րդ եւ 3-րդ աստիճանի ցրտահարություն: 99 տոկոսով հավանական է գանգրենայի վտանգ: Հնարավոր է անդամահատեն որոշ վերջույթներ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս