Պետդուման դատապարտել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը
Պետդուման այսօր հայտարարություն է ընդունել՝ կապված Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հետ, որտեղ դատապարտել է այդ հանցագործությունը, կոչ է արել համագործակցել ահաբեկչության դեմ և ուժեղացնել արտերկրում ռուսական դիվանագիտական առաքելությունների անվտանգությունը։
Այս մասին հայտնում է TASS-ը։
«Անկեղծ վրդովունքի զգացում ենք ապրում՝ կապված ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի դաժան սպանության առնչությամբ, ում առաքելությունը Ռուսաստանի և Թուրքիայի ժողովուրդների միջև իրական բարիդրացիական հարաբերությունների հաստատումն էր, Պետդումայի պատգամավորները հայտարարում են ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով դատապարտելու մասին»,- ասվում է հայտարարության մեջ։
Պատգամավորները հայտարարել են, որ «պետության դիվանագիտական ներկայացուցչի սպանությունը ծանր հանցագործություն է, որը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը»։