Բաժիններ՝

Հինգ ՀԿ-ներ դրամաշնորհ են ստացել

ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած դրամաշնորհների մրցութային հանձնաժողովի որոշմամբ՝ հայտարարված մրցույթի արդյունքում դրամաշնորհ կստանան հետևյալ հասարակական կազմակերպությունները՝ «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ, «Հանուն կրթության և գիտության» ՀԿ, «Մարդկային ռեսուրսների զարգացման Արագածոտնի մարզային կենտրոն» ՀԿ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ, «Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոն» ՀԿ։  Այս մասին տեղեկացրին երիտասարդական հիմնադրամից:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպություն, նոյեմբերի 10-ին հայտարարել էր մրցույթ հետևյալ երեք անվանակարգերում՝ «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում», «Զոհված ազատամարտիկների, սահմանամերձ գյուղերում բնակվողների, Սիրիայից արտագաղթած ընտանիքների անչափահաս երեխաների և ուսման մեջ լավագույն առաջադիմություն ցուցաբերած աշակերտների համար ՀՀ Նախագահի աշխատակազմի տարածքում ամանորյա մշակութային հանդիսությունների կազմակերպում», «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության իրավական ուղղությունների զարգացումը»:

Մրցութային հանձնաժողովի անդամ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրավաբանական վարչության օրենսդրության կատարելագործման և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Ազատյանը ողջունում է այն փաստը, որ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհային մրցույթում ներգրավվել է նաև սննդի անվտանգության ոլորտին առնչվող անվանակարգ։ Ըստ հանձնաժողովի անդամի՝ ոլորտը շատ խնդրահարույց և խոցելի է, որովհետև գործ ունենք սննդամթերքի հետ, ինչին առնչվում է ամբողջ բնակչությունը, մա սնավորապես՝ երեխաները։ Եվ մրցույթում նման անվանակարգ սահմանելը նշանակում է, որ այն գտնվում է ուշադրության կենտրոնում։ Լիլիթ Ազատյանը նշում է, որ ծանոթանալով հասարակական կազմակերպությունների ներկայացրած հայտերին՝ դրական տպավորություն է ստացել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս