Բաժիններ՝

Ավտովթար՝ Սարի թաղի սկզբնամասում. ավտոմեքենան շրջվել է

Դեկտեմբերի 21-ին, ժամը 06.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի սկզբնամասում՝ գլխավոր կամրջի մոտակայքում, «Nissan» մակնիշի ավտոմեքենան շրջված է փողոցի երթևեկելի հատվածում, զոհեր և տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է որ «Nissan» մակնիշի 35 DA 479 պետհամարանիշով ավտոմեքենան (սեփականատեր՝ Մ. Բ.) բախվել է էլեկտրասյանը և շրջվել: Փրկարարները իրականացրել են հերթապահություն՝ մինչ ՃՈ աշխատակիցների ժամանելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս